ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Բլոտ» խաղալու ժամանա՞կ եք գտել

«Բլոտ» խաղալու ժամանա՞կ եք գտել
26.06.2018 | 00:27

Հանգստյան օրերին, մասնավորապես կիրակի օրը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում մի լուսանկար էր տեղադրել` հետևյալ գրառմամբ. «Կիրակնօրյա բլոտ. թող ինձ ների բնապահպանության նախարարը, բայց պաշտպանության նախարարին ես ու Ռոստոմյանը մի կերպ հաղթեցինք»: Լուսանկարում չորս նախարար՝ բնապահպանության, սփյուռքի, արտակարգ իրավիճակների և պաշտպանության, սեղանի շուրջը նստած բլոտ են խաղում: Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան չկա, նրանք էլ մարդ են ու հանգստյան օրերն ինչպես ցանկանում, այնպես էլ անցկացնում են: Բայց այսքա՜ն «բաց ու թափանցիկ»:


Մյուս ոլորտների նախարարների «բլոտը» դեռ ոչինչ, բայց պաշտպանության նախարարի դեպքում դա այլ երանգ է ստանում: Այս օրերին, երբ Արցախից սահմանային լարվածության մասին գրեթե ամեն օր ահազանգեր են հնչում, երբ շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերն իրականացնում են ակտիվ տեղաշարժեր, կուտակումներ, Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է լայնամասշտաբ պատերազմի սկսման մասին ու դրան գումարած ասվում է, թե պատերազմը լինելու է երկու ուղղությամբ՝ նախիջևանյան և արցախյան, կներեք, բայց «բլոտ» խաղալու հեչ հարմար ժամանակ չեք գտել, առավել ևս այդ մասին աշխարհով մեկ անելու պատճառ էլ չունեք։ Իսկ վերջին դիվերսիոն ներթափանցման համատեքստում թղթախաղով զբաղված նախարարի լուսանկարին դժվար է որևէ բացատրություն գտնել: Միայն չասեք, թե Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները լուրջ չեն, մենք էլ ամեն ինչ վերահսկում ենք: Ապրիլյան պատերազմից առաջ էլ ամեն ինչ վերահսկում էինք ու անփութորեն հավելում, թե Ադրբեջանը սոսկ ռազմատենչ հայտարարություններ է անում ներքին օգտագործման համար: Եվ ի՞նչ, ու՞ր հասցրին մեզ այդ անտարբերությունն ու չարդարացված վստահությունը:
Ընդամենը մեկ հիշեցում. մենք արդեն տեսել ու խիստ դատապարտել ենք, թե ինչպես ոչ վաղ անցյալում պաշտպանության նախկին նախարարի ընտանիքի անդամն ի ցույց աշխարհի տարածում էր իր լուսանկարները՝ թանկարժեք ծաղիկներով ու նույներանգ բրենդային հագուստով պճնված: Ցուցադրում էր ճիշտ այն ժամանակ, երբ սահմանին զինվորներ էին զոհվում: Հենց այս ամենը մերժեց ժողովուրդը, նրա համբերության բաժակը լցրեց ոչ միայն մեկ անձ, այլև հենց արատավոր համակարգի յուրաքանչյուր նման դրսևորում: Հիմա ինչու՞ է կառավարության երիտասարդ անդամը նման անզգույշ քայլ անում և ուղիղ հարվածի տակ դնում պաշտպանության նախարարին։ Ընդ որում՝ դա անում է այն նախարարը, որը գանդիական շարժման ուսմունքն է «խորությամբ ուսումնասիրել» և, իր վստահեցմամբ, քայլերթի գաղափարի հեղինակն է:


Հավարտ ասվածի, սփյուռքի նախարարի երիտասարդ տարիքը հաշվի առնելով, վարչապետը պետք է խելքը գլխին մի խորհրդական-խորհրդատու «կցի» նրան, որը Մխիթար Հայրապետյանին կհիշեցնի նրա կարգավիճակի լրջությունն ու հասարակության ամենատես, հետևող ու հետաքննող աչքի առկայությունը: Իսկ երկար տարիներ կառավարման ոլորտում աշխատած Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին պետք է կրտսեր գործընկերոջը հուշեր, զգուշացներ, որ չարժե ամեն ինչ սոցիալական ցանցերով տարածել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ